-
03.02.2021|
17:42
Փետրվարի 5-ին լրանում է ժամկետային զինծառայող Ալբերտ Գագիկի Ստեփանյանի զոհվելու 40-րդ օրը։ Փետրվարի 5-ին, ժամը 13-00-ին, Պռոշյան համայնքի զոհվածների պանթեոնում տեղի կունենա «Հերոսներն անմահ են» խորագրով խոնարհման և խնկարկման օր՝ նվիրված Պռոշյանի քաջարի նվիրյալներին, մարտիրոսված բոլոր տղաներին` Պետոյից մինչև Ալբերտ (1990֊2020թթ):
-
03.02.2021|
14:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներն իրենց հետ բերել էին աթարով լցված ուսապարկեր, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս: Ակցիայի մասնակիցներն ասացին, որ դա խորհրդանշում է իշխանական այն պատգամավորներին, ովքեր հակահայ հայտարարությաններ են անում։
-
03.02.2021|
13:56
Հարավային Ավստրալիան դարձել է Ավստրալիայի երկրորդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքները՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային էթնիկ հայ ժողովրդի դեմ հարձակման համար՝ հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, նշելով՝ միջնորդությունը քվեարկությամբ ընդունվել է Հարավային Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատում:
-
03.02.2021|
13:50
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 190-ով՝ հասնելով 167421-ի, գրանցվել է մահվան 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
03.02.2021|
13:49
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման` պայմանականը փոխարինելով իրականով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար:
-
03.02.2021|
13:47
Ռուսաստանի «Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանը գրանցել է ռուսական «Спутник V» պատվաստանյութը։
-
02.02.2021|
20:38
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
-
02.02.2021|
20:36
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հայտարարությամբ հանդես եկավ։ Նրա խոսքով՝ այս ողջ ընթացքում լռել է, սակայն այսօր կխոսի։
-
02.02.2021|
20:30
Դատարանը թույլատրել է Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը ներառյալ մեկնել Հայաստանից, այսօր Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստի ժամանակ ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը՝ նշելով, որ ոստիկանությունից են տեղեկությունը ստացել։
-
02.02.2021|
13:15
Փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների, հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։